«Ըստ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի մամլո դիվանի՝ ՀՀ-ում եկեղեցական սպասավորների պակաս կա»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում կա 792 հազար 600 ընտանիք: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 1000 ընտանիքին պետք է սպասարկի մեկ եկեղեցական, ապա մեր երկրում պետք է լինի շուրջ 7 հազար 900 հոգևորական: Այնինչ, պաշտոնական տվյալներով նրանց թիվը ՀՀ-ում չի գերազանցում 2700-ը: Դրան հակառակ, ինչպես «ժողովուրդ»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից, Հայաստանում պաշտոնապես գրանցվել են 47 կրոնական կազմակերպություններ, ևս 14-ն օրենսդրական փոփոխության հետևանքով պետք է վերագրանցվեն:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ աղանդավորների թիվը մեր երկրում շուրջ 350 հազար է, որից 50 հազարը զբաղվում է ակտիվ քարոզչությամբ»:









































