Նյու Յորքում գտնվող ամերիկյան հայնտի երգիչ և դերասան Ֆրենկ Սինտրային պատկանող երկհարկանի բնակարանը հաջորդ շաբաթ 7,7 մլն դոլարով վաճառքի է հանվելու: Այս մասին հաղորդոմ է The New York Post-ը:
Բնակարանը տեղակայված է Մանհեթեն թաղամասում: Սինատրան այն ձեռք էր բերել 1957 թ., երբ բաժանվել էր իր երկրորդ կնոջից` Ավա Գարդներից: Այստեղ արտիստը երեկույթներ և ընթրիքներ էր կազմակերպում, որոնց ներկա էին լինում այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Մերելին Մոնրոն, արվեստագետ Էնդի Ուորխոլը և նույնիսկ ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդին: Երբեմն Սինատրան նաև իր փորձերն էր այս բնակարանում անում:
Սինատրան 1972թ. բնակարանը վաճառել էր իր ընկերոջը` Դեթին Քոքսին, որը և միաժամանակ նրա բժիշկն էր:
2008 թ. բժշկի մահվանից հետո այս տունը ձեռք էր բերել միլիոնատեր Պեննի Հարտը, վերջիննս էլ որոշ փոփոխություններ է արել` մասնավորապես հյուրասենյակում և ննջարանում:
«Բնակարանը որոշ չափով վերաոճավորվել է… Այսինքն՝ այս տունը նրանց համար է, ովքեր ուզում են ուրախանալ, հյուրեր ընդունել և կազմակերպել ընթրիքներ»,- The New York Post-ի թղթակցի հետ հացազրույցում ասել է տան առքուվաճառքով զբաղվող բրոքերը:








































