Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Լոնդոնի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ: Նա 7:5, 6:3 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ Դենիս Իստոմինի նկատմամբ:
Մրցաշարի հաջորդ փուլում Ֆեդերերն ուժերը կչափի Ջոն Իսների կամ Յանկո Տիպսարևիչի հետ:









































