Իսրայելի վարչապետ Բենյամին ՆԵթանյահուն կարծում է, որ ԱՄՆ-ի կոմից Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը և Իրանի վրա ռազմական հարվածներ հասցնելու պատրաստակամությունը չեն օգնում Իրանի վրա ճնշում գործադրելու հարցում: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, Նեթանյահուի խոսքերով՝ Իրանը նախկինի պես շարունակում է ռազմական նպատակներ հետապնդող իր միջուկային ծրագիրը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իսրայելի վարչապետը չի համաձայնել Պանետայի այն մտքի հետ, որ դիվանագիտական ջանքերի համար լրացուցիչ ժամանակ է պետք: Նեթանյահուն պնդում է, որ անհրաժեշտ է վճռական գործողություններ ձեռնարկել, ընդ որում, նրա խոսքերով, դա պետք է անել առանց հապաղելու:









































