Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեղադրվում էր «Սիենա»-ն գլխավորելու ժամանակահատվածում պայմանավորված խաղերի մասնակցության մեջ։ Մասնագետը Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համաձայնության եկավ և ընդունեց մեղադրանքը։
Այսօր ԻՖՖ որոշում կայացրեց Կոնտեին որակազրկել 3 ամսով ու տուգանել 200.000 եվրոյով։
Այսպիսով՝ մասնագետն իր թիմի՝ նոր մրցաշրջանում կայանալիք առաջին 14 խաղերին կհետևի տրիբունայից։







































