Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Վիտալի Բալասանյանը նոր քաղաքական ուժ է հիմնում Արցախում

ԼՂՀ նախագահի թեկնածու առաջադրված, և ընտրության պաշտոնական արդյունքով երկրորդ տեղը զբաղեցրած Վիտալի Բալասանյանը հանդես է եկել քաղաքական նոր ուժի մասին հայտարարությամբ:

Սիրելիʹ արցախցիներ,

Հուլիսի 19-ի նախագահական ընտրություններում ընտրողների առնվազն մեկ երրորդն իր ձայնը տվեց իմ թեկնածության օգտին: Այդ ձայները միայն ինձ չեն պատկանում, դրանք պատկանում են պայքարի պատրաստ, դրական փոփոխությունների ձգտող, արդյունավետ կառավարման համակարգ ցանկացող, զարգացած երկիր տեսնող բոլոր մեր հայրենակիցներին:
Քաղաքականությունը մեկանգամյա գործողություն չէ, այն պահանջում է անընդհատ և նվիրված պայքար գաղափարների ու սկզբունքների համար: Հաջողում են այն հասարակությունները, որտեղ այս պայքարը բերում է զարգացման հավասար հնարավորությունների հասարակության բոլոր անդամների համար: Քվեարկության օրը ոչ թե ավարտ է խորհրդանշում, այլ Արցախում ժողովրդավարական նոր գործընթացների սկիզբ:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք ձեզ հետ քննարկել ենք մի շարք հարցեր ու խոսել լուծման կարոտ խնդիրների մասին: Այդ հարցերն այսօր էլ մնում են օրակարգում, փոխվում է միայն դրանց լուծման ձևաչափը:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ մեր շատ քաղաքացիներ խնդիր են դրել ցանկացած արդյունքի դեպքում ձևավորել քաղաքական ուժ և շարունակել պայքարը: Այսօր արդեն այդ պահն է: Ժամանակն է ստեղծել ինստիտուցիոնալ կառույց, որը քաղաքական եղանակներով կփորձի հարցերի լուծումներ տալ:

Շուտով ես և իմ գաղափարակիցները հանդիպումներ կունենանք Արցախի տարբեր համայնքներում` համառոտ ներկայացնելու նոր ստեղծվելիք կառույցի հիմնարար սկզբունքները, համալրելու դրանք ` հավաքելով նոր առաջարկներ հասարակության լայն շրջանակներից: Անցած շաբաթը ցույց տվեց, որ կան բազմաթիվ անձիք Արցախի տարբեր շրջաններից, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել նման կառույցի ստեղծման նախաձեռնությունը, ինչը միանգամայն ողջունելի է: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ստեղծվելիք նոր կառույցը ժողովրդական մեծ աջակցություն է վայելելու:

Սիրելիʹ ժողովուրդ,

Մոտ քսան տարի առաջ մեզ պարտադրված պատերազմում մենք դուրս եկանք թշնամու դեմ` պաշտպանելու մեր արժանապատվությունը և ստեղծելու մեր երազած երկիրը:
Մենք պայքարի ելանք հանուն մեր արժանապատվության, հանուն նրա, որ յուրաքանչյուր արցախցի ապրի արժանապատվորեն, առանց վախի, առանց ճնշումների, բարեկեցիկ կյանքով, ինչը մեզ արգելում էին օտարները: Իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով մենք այսօր չունենք այն, ինչի համար պայքարել էինք և ինչի համար իրենց կյանքն էին զոհել մեր մարտական ընկերները:

Մեզ պարտադրված պատերազմում մենք ձեռք բերեցինք պատմական Արցախի տարածքների մի մասը միայն: Արցախի Հանրապետության այսօրվա սահմանը, որը պաշտպանվում է Պաշտպանության բանակի կողմից, պատերազմի արդյունքում գծված սահմանն է: Այնպես, ինչպես այսօրվա աշխարհի բոլոր պետական սահմաններն են պատերազմի արդյունք: Արցախը համայն հայության հայրենիքի մի մասն է և համայն հայության ձեռքբերումը: Ուրեմն մեզ բոլորիս` համայն հայության սրբազան պարտքն է այն պաշտպանել ու ամրագրել միջազգային ատյաններում:

Ստեղծված հոռի բարքերի, կոռուպցիայի և անարդյունավետ կառավարման պատճառով այսօր ազգային հարստության մեծ մասը հայտնվել է մի խումբ մարդկանց ձեռքին: Մեր նպատակը սոցիալական արդարության հաստատումն է, ազգային հարստությունը բոլորին հասանելի դարձնելը:

Ժամանակն է վերաիմաստավորել քսանամյա պետականաշինության մեր ճանապարհը, գնահատական տալ անցած ուղուն: Նոր վերածննդի անհրաժեշտություն կա, ինչը թույլ կտա վերգտնել արցախյան շարժման ժամանակ եղած մթնոլորտը, հասարակության առողջ բարոյահոգեբանական վիճակը:

Արդեն իսկ պատրաստ է հիմնարար սկզբունքների նախնական տարբերակը, որը լայնորեն քննարկվելուց, լրացվելուց և խմբագրվելուց հետո հիմք կհանդիսանա ժողովրդի լայն շրջանակների համախմբման` հանուն ազգային-հոգևոր արժեհամակարգի պահպանության և այդ հիմքի վրա զարգացման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում