Aerosmith-ի նոր ալբոմի ձայնագրությանը մասնակցել են Ջոն Լենոնի ավագ որդի Ջուլիանը, դերասան Ջոնի Դեփը, ինչպես նաև քանթրի երգչուհի Քերի Անդերվուդը: Այս մասին Rolling Stone-ի հետ հարցազրույցում հայտնել է խմբի կիթառահար Ջո Փերին:
Լենոնը Aerosmith-ի վոկալիստ Սթիվեն Թայլերի հետ կատարել է Love Three Times a Day երգը, Անդերվուդը ձայնակցել է Beautiful ստեղծագործությանը, իսկ Դեփը մասնակցել է Freedom Fighter երգի ձայնագրմանը:
Music from Another Dimension ալբոմը Aerosmith-ի 15-րդ աշխատանքն է և առաջին թողարկումը՝ 2004-ից հետո: Ձայնասկավառակը կթողարկվի նոյեմբերի 6-ին:










































