Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ հուլիսի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ, որի ժամանակ հիմնականում անդրադարձել են Սիրիայի խնդրին:
Պարզվել է, որ 36 րոպե տևած այդ հեռախոսազրույցի ժամանակ Օբաման Էրդողանի հետ խոսել է բեյսբոլի մականը աջ ձեռքին, ինչն էլ տեղ է գտել Սպիտակ տան ինտերնետային կայքում (www.whitehouse.gov): Ավելին, Էրդողանի հետ մականը ձեռքին հեռախոսով զրուցող Օբամայի նկարը դարձել է օրվա (հուլիսի 30)
լուսանկար և ընդգրկվել է հուլիսի լավագույն լուսանկարների թվում:









































