Էստոնիայի շրջակա միջավայրի տեսչությունը հայտարարել է, որ երկրի տարածքում կարելի է գիշատիչ մորեխներ վաճառել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Այս հարցի շուրջ մեկնաբանությունն արվել է այն բանից հետո, երբ համացանցի միջոցով Էստոնիայի Հարկային և մաքսային դեպարտամենտում գիշատիչ մորեխների վաճառքի վերաբերյալ ահազանգ է ստացվել: Դեպարտամենտը դիմել է տեսչությանը՝ պարզելու, թե միջատների վաճառքն օրինակա՞ն է, թե՞ ոչ:
Գիշատիչ մորեխների վաճառքն ապօրինի չէ, քանի որ դրանք ներառված չեն այն տեսակների ցուցակում, որոնք կարող են խախտել էկոհամակարգի հավասարակշռությունը:
Նշենք, որ գիշատիչ մորեխները մեծապես կիրառվում են գյուղատնտեսության մեջ՝ վնասատու միջատների ոչնչացման համար:










































