Անգլիացի դերասան Ջեյսոն Ստետհեմը (հայտնի է «Ճանկում» և «Փոխադրողը» ֆիլմերով) և նրա ամերիկացի գործընկեր Ջեյմս Ֆրանկոն (հայտնի է «Սարդ-մարդը» եռերգությունում իր դերակատարումներով) կնկարահանվեն «Ներքին ճակատ» (Homefront) ֆիլմում: Կինոնկարի սցենարը գրել է հայտնի ռեժիսոր Սիլվեստեր Ստալոնեն: Այս մասին հայտնում է Empire հրատարակությունը:
Թմրանյութերի դեմ պայքարի վարչության նախկին գործակալ Ֆիլ Բրոկերի դերակատարն է Ստետհեմը: Գործակալը երազում է հանգիստ կյանքի մասին և տեղափոխվում հանգիստ քաղաք, սակայն պարզվում է, որ նոր միջավայրում ամեն ինչ այնքան էլ հանգիստ չէ. քաղաքը ղեկավարում է Գետոր անունով թմրաբարոնը, որին մարմնավորելու է Ջեյսմ Ֆրանկոն: Սցենարի հիմքում Չակ Լոգանի համանուն վեպն է:
Ֆիլմի ռեժիսոր Գերի Ֆլեդերը («Ճեպընթաց. Սպորտի լեգենդ Էրնի Դևիսի պատմություն», «Գնված դատավճիռ») լրագրողներին ասել է, որ իր կարծիքով՝ Ստալոնեն ֆանտաստիկ սցենար է գրել, իսկ Ֆրանկոն և Ստետհեմը հիանալի դերասաններ են:
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն սեպտեմբերին՝ Նոր Օռլեանում: Ենթադրվում է, որ «Ներքին ճակատն» էկրան կբարձրանա 2014-ին:








































