Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում Իրանի դեսպանատունը հերքել է սաուդյան «Ալ-Արաբիայի» այն տեղեկատվությունը, թե Դամասկոսում իրանցի դիվանագետ է զոհվել:
Դամասկոսում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ իրանցի բոլոր դիվանագետները ողջ են և զբաղված են իրենց սովորական գործունեությամբ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ «Ալ-Արաբիան» հայտնել էր, որ իրանցի դիվանագետը սպանվել էր կառավարական ուժերի ու ապստամբների միջև գրանցված փոխհրաձգության ժամանակ: Իրանցի դիվանագետի անունը, սակայն, չէր հաղորդվել:








































