ԱՄՆ-ն անհանգստացած է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին առաջադրած մեղադրանքից ու Pussy Riot խմբի շուրջ ստեղծված իարավիճակից:
«Այս բոլոր իրադարձությունները անհանգստություն են հարուցում Ռուսաստանում ընդդիմության քաղաքականապես մոտիվացված հետապնդումները ու ճնշումները նրանց հանդեպ, ով այլ կերպ է մտածում»,-ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:
Հիշեցնենք, որ Նավալնիին նախօրեին մեղադրանք էր առաջադրվել «Կիրովլես» արհմիությունների հումանիտար համալսարանի միջոցները փոշիացնելու համար ՌԴ Քրեական օրենսգրքի 160 հոդվածով, որը նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկում: Նավալնիից ստորագրություն էին վերցրել քաղաքից չբացակայելու մասին: Ըստ հետաքննության տվյալների` Նավալնին 2009թ. մայիսից սեպտեմբեր հափշտակել է «Կիրովլեսին» պատկանող ավելի քան 10 հազար անտառանյութ, ինչի հետևանքով Կիրովի մարզի բյուջեին հասցվել է ավելի քան 16 մլն ռուբլու վնաս:
Ինչ վերաբերում է Pussy Riot-ին, իրենց աջակցությունն են հայտնել Սթինգը, Փիթեր Գաբրիելը, Մարկ Ալմոնդը, Յորի Շևչուկը, Բորիս Գրեբենշչիկովը, Անդրեյ Մակարևիչը, Red Hot Chili Peppers-ը, Franz Ferdinand-ը, Faith No More-ն ու այլ անհատ ակատարողներ ու խմբեր: