UBS շվեյցարական բանկը 356 միլիոն դոլար է կորցրել 2012-ի մայիսին Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի՝ բորսային շուկա դուրսբերման ժամանակ: Կորուստների պատճառը Nasdaq բորսայում տեղի ունեցած խափանումներն էին:
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ֆինանսական խումբը միացել է հայցվորներին, որոնք մտադիր են դատարանի միջոցով հասնել Facebook-ի և Nasdaq-ի կողմից կորուստների փոխհատուցման:
UBS-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են բորսայից հետ ստանալ կրած կորուստների ողջ ծավալին համարժեք փոխհատուցում:
Խոշորագույն սոցիալական ցանցի բաժնետոմսերի վաճառքը մայիսի 18-ին մեկնարկել էր խափանումով, ինչի հետևանքով ներդրողների հայցերում սխալներ են տեղ գտել: Բաժնետոմսերի գնորդների կրած վնասը գնահատվել է 200 միլիոն դոլար:








































