Իրենց լեգիտիմության կամ քաղաքացիների շրջանում հայտնիության մեջ վստահ ղեկավարները սովորաբար նշանակություն չեն տալիս ոչ քննադատ-բլոգերներին, ոչ էլ Pussy Riot-ի նման անուն ունեցող երաժշտական խմբերին՝ մեկնաբանում է The Wall Street Journal-ը Ալեքսեյ Նավալնիի կյանքում տեղ գտած վերջին իրադարձությունները:
Կաշխատի՞ Պուտինի մարտավարությունը՝ հարցնում է պարբերականը, և պատասխանի փոխարեն՝ մեջբերում է հենց Նավալնիի հարցազրույցը: «Երբեմն ինձ թվում է, որ Կրեմլում մի խելագար մարդուկ կա, ով ինձ համար է աշխատում»: Նա օրինակ է բերում. երբ իրեն հրավիրել էին ռուսական MTV-ով հեռարձակվող թոք-շոուին, հաղորդումը հանել էին եթերից:
«Նման շոուներ համեմատաբար քիչ մարդ է դիտում, բայց քանի որ հաղորդումն արգելել են, միլիոնավոր ռուսաստանցիներ հետաքրքրվում են՝ ո՞վ է նա, ինչո՞ւ են նրանից այդպես վախենում»- նկատել է բլոգերը:
«Պուտինը վախենում է այլախոհությունից և իսկապես ազատ ընտրություններից»,-եզրափակում է թերթը:







































