Բրազիլական լրատվամիջոցների պնդմամբ՝ Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Պատոն շատ է ցանկանում հանդես գալ թիմի մեկնարկային կազմում Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի ընթացքում:
Նշենք, որ խմբային փուլի 2-րդ խաղում Պատոն դուրս եկավ խաղադաշտ հենց մեկնարկից ու գոլի հեղինակ դարձավ՝ օգնելով Մանու Մենեզեսի թիմին հաջողության հասնել:
«Ես իսկապես ուզում եմ խաղալ, բայց դա կախված է Մենեզեսից: Բոլորն էլ գիտեն, թե նա ինչ է ուզում ու ինչ է սպասում թիմից: Ես ինքս իսկապես ուզում եմ օգտակար լինել իմ թիմին, ինչպես նաև՝ կերտել սեփական պատմությունս»,- ասել է Պատոն:









































