30 տարեկանից ցածր բրիտանացի յուրաքանչյուր 5-րդ կին այս ամառ՝ արձակուրդների ժամանակ, կունենա չպաշտպանված (ընդ որում՝ ալկոհոլի ազդեցության տակ) սեռական հարաբերություններ. The Daily Mail-ը ներկայացնում է կատարված հետազոտության արդյունքները:
Մինչև 30 տարեկանների սեռական նախասիրությունների վերաբերյալ ուսումնասիրությունը պարզել է, որ շատերի մոտ առկա է «գրողը տանի» մոտեցումը: Բրիտանացի կանայք խոստովանել են, որ իրենք աչալուրջ չեն արձակուրդների ժամանակ:
Հարցված 10 միայնակ կանանցից 4-ը հայտնել է, որ առավել հավանական է՝ օտար հողում առանց պաշտպանվելու սեռական հարաբերություններ իրենց թույլ տան:
2000 կանանց շրջանում հարցումներն անցկացրել է բժշկական և դեղագործական DrFox.co.uk կայքը:
Մասնագետները փաստում են, որ բրիտանացի կանայք զգոն չեն ապահով սեքսի հարցում, առավել մտահոգիչ է այն, որ շատերն արդեն իսկ ծրագրել են առանց պաշտպանվելու հարաբերություններ ունենալ:
Հետազոտությունը պարզել է նաև, որ այդ պահին կանանց 1/3-ը մոռանում է պաշտպանվելու մասին, իսկ1/5-ը վստահում է վարակներ չունենալու մասին զուգընկերների խոսքերին:
Մասնագետներին անհանգստացնում է նաև այն փաստը, որ միայնակ կանանց 18 տոկոսը պահպանակի մասին մոռանում է, քանի որ հարբած է լինում, իսկ 8 տոկոսը հայտնել է, որ պարզապես տանել չի կարողանում պահպանակները:
Հետազոտությունը պարզել է, որ նույնիսկ խելացի ու կրթված կանայք երբեմն կարող են սխալներ թույլ տալ: Նման սայթաքում սպառնում է 10-ից մեկին:
Ըստ մասնագետների՝ չամուսնացած կանայք ունենում են միջինը 11 չպաշտպանված հարաբերություն՝ 4 տարբեր տղամարդկանց հետ:









































