Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր` փոստային Outlook ծառայությունը` բրաուզերի միջոցով տեսազանգեր կատարելու հնարավորությամբ: Այս մասին հուլիսի 31-ին հայտարարվել է պաշտոնական Outlook բլոգում:
Outlook-ի դիզայնն արված է մետրո ոճով, այն կարող է ծառայել նաև որպես փոստային դիմում Windows-ի համար: Օգտատերերը կարող են հենց բրաուզերով տեսնել YouTube-ից կցված փաստաթղթեր և նամակներ, նաև` նկարներ:
Ծառայությունը հնարավորություն է տալիս ոչ միայն աշխատել նամակների հետ, այլև Skype-ի` իրենց էջի միջոցով բրաուզերով տեսակապ հաստատել:
Gmail-ի դեպքում ևս այս նորամուծությունը կգործի:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Microsoft-ն արդեն այլ` Hotmail փոստային ծառայություն ունի: Hotmail-ը ստեղծվել է 1996-ին և ներկայումս ամենահայտնի փոստային ծառայությունն է:







































