Անգլիացի լրագրողները որոշել են մանրամասն ուսումնասիրել չինացի մարզիկների` Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու բոլոր սկզբունքները: Պարզվում է, որ վաղ տարիքից երեխաները ներգրավվում են ապագա համաշխարհային մարզիկների նախապատրաստման դպրոցներ:
Հիշեցնենք, որ 30-րդ Օլիմպիական խաղերում Չինաստանը մեդալների թվով առաջատարն է:
Ամենավաղ տարիքից մարզիկները դաժան ծանրաբեռնվածությամբ մարզվում են: Սպորտային դպրոցներ են ընդունվում այն մարզիկները, ովքեր ունեն բոլոր հնարավորությունները` աշխարհի ուժեղագույն մարզիկ դառնալու:
Օլիմպիական խաղերի մասնակցի նախապատրաստմանը պատասխանատու են բազմաթիվ մարզիչներ: Մարզիկները դաստիարակվում են սպարտացիների նման, իսկ չենթարկվելու դեպքում նույնիսկ ֆիզիկական պատիժներ կրում:







































