Վալենսիայի քաղաքային խորհուրդը Ֆրանսիսկո Ֆրանկոյին զրկել է քաղաքի պատվավոր քաղաքապետի պաշտոնից: Այս մասին հայտնել են քաղաքային իշխանությունները:
«Պաշտոնական կոչումի պահպանումը, որը գեներալը ստացել էր 1939թ-ի մայիսի 1-ին` հակասահմանադրական է և խախտում է պատմական հիշողության մասին օրենքը»,- նշվում է փաստաթղթում:
Գեներալ Ֆրանկոն 1936թ-ին ապստամբություն բարձրացրեց ժողովրդավարական հանրապետական կառավարության դեմ: Դրան հաջորդել է եռամյա քաղաքացիական պատերազմը և Ֆրանկոյի 40-ամյա բռնակալությունը, որը խլել է տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր:
Ենթադրաբար, պատերազմի և բռնակալության տարիներին անհետ կորել է 140 հզ մարդ:











































