ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան, որը շրջագայություն է իրականացնում Մերձավոր Արևելքում, հերքել է տեղի մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ ինքը մտադիր է Իսրայելի կառավարության հետ քննարկել իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակման պլանները:
Այսօր Եգիպտոսում, մինչ Իսրայել մեկնելը, նա հաղորդել է, որ չի պատրաստվում այդ երկրի իշխանությունների հետ քննարկել Իրանի միջուկային օբյեկտների վրա հավանական հարվածի պլանները:
«Մենք քննարկելու ենք դեպքերի զարգացման տարբեր պայմաններ և մեր հավանական պատասխանները դրանց»,- մանրամասնել է Պենտագոնի ղեկավարը:
Պանետան կրկին ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարություններն ամեն ինչ անելու են, որպեսզի Իրանը միջուկային զենք չստանա:









































