Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան ծնվել է 2004թ՝ միանգամից եռյակ Մոր և մանկան կենտրոնի առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը նշել էր, որ արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում արժե 1,2-1,7 միլիոն դրամ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստաբանական գրասենյակներից մեկի ղեկավարն ասաց, որ իրականում այս գումարը միայն բժշկական ապահովման համար է նախատեսված: Իրականում արտամարմնային բեղմնավորումն արժենում է 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ըստ փաստաբանի` սուրոգատ մոր հետ պայմանագրի կնքումը մոտավորապես 10-13 հազար դոլար է արժենում:
« Բացի սուրագոտ մորից, վճարում են բժշկին, փաստաբանական գրասենյակին պայմանագրի և ծառայությունների համար, խնամքի գումար են վճարում, պարգևավճարներ և այլն»,- մանրամասնեց փաստաբանը` հավելելով, որ մասնավոր դեպքեր չի կարող ներկայացնել, քանի որ դրանք գաղտնի են: Ըստ փաստաբանական գրասենյակի ղեկավարի` դեպքերը տարբեր են, պայմանագրի համաձայն կնոջը վճարում են իր տվյալներին, առողջական վիճակին, գեղեցկությանը համապատասխան:
Նշենք, որ այսօր Գևորգի Օկոն ասել էր, որ արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում արժե 1,2-1,7 միլիոն դրամ: Եթե ինչ-որ բան չի հաջողվում, ապա գումարը չի վերադաձվում, քանի որ թանկ դեղորայք և թանկ նյութեր են օգտագործվում: Օկոևի խոսքով՝ Հայաստանում արտամարմնային բեղմնավորման 38-39 տոկոսն ավարտվում է ծննդաբերությամբ,իսկ հղիության տոկոսը շատ ավելի բարձր է:








































