Wikipad ընկերությունը հրապարակել է համանուն պլանշետի հատկությունները, որը նախատեսված է համակարգչային խաղերի սիրահարների համար, գրում է VentureBeat-ը:
Պլանշետը կօգտագործի Nvidia Tegra 3 պրոցեսորը: Այն ունի ավելի քան 16 գիգաբայթ հիշողություն: Սարքը 10,1 դյույմանոց էկրան կունենա:
Wikipad-ի գլխավոր առանձնահատկությունը շարժական գեյմփադը կլինի:
Առանց գեյմփադի պլանշետը 560 գրամ է կշռում:
Wikipad-ը Android 4.1 Jelly Bean-ի կառավարմամբ կաշխատի: Սարքի մարտկոցը հնարավորություն է տալիս խաղալ 6 ժամ, իսկ տեսաերիզներ դիտել` 8 ժամ շարունակ:
Պլանշետի հեղինակները դեռ չեն նշում դրա արտադրության ժամկետը և արժեքը:










































