Ըստ նյույորքյան Limited Run կազմակերպության անցկացրած հետաքննության`Facebook-ում դրա գովազդների վրա «քլիքների» 80 տոկոսն արվել է կեղծ օգտատերերի էջերից: Սոցցանցի իր էջում արած «փոստում» Limited Run-ը հայտնել է, որ այս դեպքի պատճառով ծրագրում է 2 շաբաթ անց ջնջել Facebook-ի իր էջը:
Կազմակերպությունն այս անճշտությունն ինքնուրույն է նկատել:
Վերջում Limited Run-ի ներկայացուցիչները Facebook-ի աշխատակիցներին «սրիկաներ» են անվանել և հայնել են, որ կշարունակեն իրենց ապրանքանիշի գովազդը տեղադրել Twitter-ում:
Limited Run կազմակերպությունը կազմավորվել է 2012-ին:










































