Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետևանքով նախնական տվյալների համաձայն՝ զոհվել է 20 մարդ, ևս 27-ը վիրավոր է: Այդ մասին այսօր հայտնել են տեղի իրավապահ մարմինները:
Եղած տեղեկությունների համաձայն` ռումբերը գտնվել են ճանապարհների եզրերին կանգնեցված ավտոմեքենաների մեջ: Ոստիկանության տվյալներով` այդ բնակավայրերում հիմնականում շիա մահմեդականներ են ապրում:







































