«Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին Բաղրամյան 26 հասցեում գտնվող Նախագահական նստավայրի դիմաց նախաձեռնությունը կազմակերպում է պիկետ:
Նախաձեռնության պահանջներն են՝
Արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին
Ազատ արձակել Տիգրան Առաքելյանին:
Կարճել ՀԱԿ մյուս երիտասարդների’ Վահագն Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Արեգ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որը դեռևս գտնվում է ՀՔԾ վարույթում։
Պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին։
Պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիակնության ծառայողներին, կեղծ ցուցմունքի դրդություն կատարած պաշտոնատար անձանց:








































