Այսօր առավոտյան Մոսկվայում «Ինտեկո» ընկերության գրասենյակում սկսվել են խուզարկությունները: Քննիչներն այստեղ են ժամանել հատուկջոկատայինների հետ:
Հիշեցնենք, որ «Ինտեկո» ընկերությունը պատկանում է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուկովի կնոջը` Ելենա Բատուրինային, որը մինչև ամուսունու գործից հեռացնելը աշխարհի ամենահարուստ կանանց հնգյակում էր:
Քննիչները հայտնել են, որ խուզարկությունները կապված են «Բանկ Մոսկվի»-ից հափշտակված 13 մլրդ ռուբլի (մոտ 435 մլն դոլար): «Ինտեկոյում» այս իրադարձությունը դեռ չեն մեկնաբանում:
Դեռ մի քանի ամիս առաջ, երբ Լուժկովին հեռացրին աշխատանքից, այսպիսի ելք շատերն էին կանխատեսում: Լուժկովը համարվում է Ռուսաստանի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանցից մեկը, իսկ ներկայիս վարչակազմը նրա նկատմամբ, մեղմ ասած, լավ վերաբերմունք չունի: