Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի վեցերորդ նիստը:

Հաստատված օրակարգի համաձայն` քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարության կողմից մշակված «Ներմուծվող սննդամթերքի վերահսկողության մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: Նշվել է, որ առաջին որոշման ընդունման նպատակն է նվազեցնել տնտեսավարող սուբյեկտների գործունեության վտանգները և արդյունավետ իրականացնել վերահսկողական գործառույթները սահմանային անցման կետերում, իսկ երկրորդ որոշման ընդունումը թույլ կտա ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ ներդնել սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչությունում: Ծավալվել է մտքերի փոխանակություն, նիստի մասնակիցները կարծիքներ են հայտնել թեմայի վերաբերյալ: Հաշվի առնելով արված դիտողությունները` խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված որոշումների նախագծերը:

Հաջորդ հարցով հավանություն է տրվել «Բնապահպանության պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Քննարկման առարկա է դարձել «Ընդերքի պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կառավարության ղեկավարը հանձնարարել է տեսչական բարեփոխումների խմբին քննարկել հիշյալ որոշման նախագծին վերաբերող որոշ մանրամասներ և լրամշակված տարբերակը ներկայացնել խորհրդին:
Նիստում հավանության են արժանացել «Շուկայի վերահսկողության մասին» և «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու և այդ արտադրանքի անվտանգության ապահովման, ինչպես նաև շուկայի վերահսկողության իրավական և կազմակերպական հիմքերը՝ վտանգավոր և սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից ներքին շուկայի պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Հաջորդիվ զեկուցվել է Հրդեհային և տեխնիկական անվտանգության պետական տեսչության ստուգաթերթերի նախագծի փորձարկման արդյունքների և արձանագրված խնդիրների մասին: Մասնավորապես, նշվել է, որ ստուգաթերթերի հարցերում ներառված պահանջները համահունչ չեն ժամանակակից հակահրդեհային պահանջներին, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կա կրճատել դրանք: Խնդրի առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների նախարարությանը ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և մեկ ամսվա ընթացքում ներկայացնել ստուգաթերթերի կրճատված տարբերակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում