Շվեդիայի կենտրոնական հատվածում գտնվող Եվլե քաղաքում հատապտուղ հավաքողների երկու խմբեր զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 28-ին, դրան մասնակցել է շուրջ 70 մարդ: Այս մասին հայտնում է The Local տեղական հրատարակությունը:
Ոստիկանությունը ենթադրում է, որ կոնֆլիկտի պատճառը պայքարն է հատապտուղների համար, քանի որ այս ամառ Շվեդիայում բերքի սղություն է զգացվում:
Սպաները հայտնել են նաև, որ հատապտուղների սղության հետևանքով քաղաքում իրավիճակը լարված է, ու չեն դատապարտել իրենց երկու գործընկերներին, որոնք չեն միջամտել վեճին:
Կռվից հետո ոստիկանները քաղաքից վտարել են շուրջ 3 տասնյակ մարդու, ևս 1-ը կալանավորվել է մարմնական ծանր վնասվածք հասցնելու մեղադրանքով, սակայն նրան արդեն ազատ են արձակել: Բուլղարիայի 43-ամյա մի քաղաքացի դիմել է հիվանդանոց` բժշկական օգնություն ստանալու համար:
Կռվին մասնակցել են ներգաղթյալներ Բուլղարիայից, որոնց հրավիրել են Շվեդիա` սեզոնային աշխատանքի: Երկիր ժամանելուն պես ներգաղթյալները հայտնաբերել էին, որ իրենց խաբել են` չկա ո՛չ աշխատանք, ո՛չ բնակավայր:
Sofia գործակալության տվյալներով` Բուլղարիայի արտգործնախարարությունը հուլիսի 30-ին հայտնել է, որ երկու երկրների համատեղ ուժերով Շվեդիայից հաջողվել է դուրս բերել 130 մարդու: Նրանք երկիրը լքել էին հուլիսի 29- երեկոյան` կռվից 1 օր անց:
Անցած շաբաթ շվեդական իշխանությունները 3 ավտոբուս էին տրամադրել հատապտուղ հավաքողներին, որոնցով տուն էր վերադարձել 198 մարդ:









































