Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 1-ը ելույթ է ունենում Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում:
Մրցաշարին մասնակցում են 83 շախմատիստներ, այդ թվում` 15 գրոսմայստերներ:
Տիգրանը 7-րդ տուրում պարտություն կրեց և ունի 5 միավոր: Նա մեկ միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Աբհիջիթ Գուպտայից (Հնդկաստան):