Ռամկավար Ազատական կուսակցության պաշտոնական կայքէջում դոկտոր Արամայիս Միրզախանյանը անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Վահէ Աւետեանի մահից յետոյ այս գրառումն է թողել «Ժառանգութիւն» կուսակցութեան անդամ Ստեփան Սաֆարեանն իր ֆեյսբուք-եան էջում:
Յարգելի Պրն. Սաֆարեան, այս չակերտներով միտքը՝ «Մարդը Հայաստանում ճանճի նման բան է», անկախ այն բանից, Ձե՞րն է, թէ ՞ փոխառութիւն, տգեղ ու տգէտ արտայայտութիւն է:
Այս վիրաւորական արտայայտութիւնը Ձեզ, որպէս քաղաքական ու կուսակցական գործիչ, պատիւ չի բերում… Այս վիրաւորական միտքն ինձ յիշեցրեց Ձեր կուսակցութեան «քաղաքական ծոմ» յայտնի բողոքի ձեւը: Մի բան, որ համարում եմ քաղաքական գործչի գործունէութեան հետ անհամատեղելի… (Մհաթմա Գանդու օրինակը չխառնէք, նրա ճախարակը ծանր հրետանու ոյժ ունէր): Վահէ Աւետեանի ողբերգական մահուան առիթով ձեր կողմից գրուած. «Մարդը Հայաստանում ճանճի նման բան է», վիրաւորական ու զայրացուցիչ գտնելով՝ գրեցի. «Որ պայքարի փոխարէն ծոմ պահէք, ժողովուրդն էլ «ճանճ ու մոծակ» կը լինեն..».
Պարզուեց «ծոմի» խնդիրը ձեզ համար շատ զգայուն է եւ սկսեցիք շաբլոն դարձած քրէական ու բարոյական սնանկ պիտակաւորումները: (Ձեր եւ Ձեր կուսակցութեան հետ ոչ մէկ խնդիր չունեմ) :
Գրում էք.
«… Յեղափոխական պայքար ակնարկողը» գոնէ արաբներից օրինակ է վերցնում, իրեն սուիցիդ անելով պայթեցնում թշնամիներին, այդ դէպքում ձայն չէի հանի: Թէ ձեր սրբազան իրաւունքը միայն պոռոտախոսելն է…»
Այս մակարդակը լուրջ քաղաքական գործչի մակարդակ չէ, Պրն. Սաֆարեան:
Դուք՝ բուրժուալիբերալներ ու շուկայական յարաբերությունների ջատագովներդ, գռեհկացնելով յեղափոխական բառի իմաստը, չակերտաւորում ու վախեցնում էք հասարակայնութեանը:
Գիտական յեղափոխութիւն, հասարակական-տնտեսական յեղափոխութիւն, դպրոցական ծրագրերի յեղափոխութիւնեւ հազար այլ տեսակի կարճ ժամանակում կատարուող կտրուկ փոփոխութիւնները կոչւում են, տուեալ բնագաւառում, յեղափոխութիւններ:
Պրն. Սաֆարեան, լաւ կը լինի «յեղափոխական ու յեղափոխութիւն» հասկացողութիւններից խրտուիլակ չշինէք, մասսաներին վախեցնելու համար:
Յեղափոխութիւնը «իրեն սուիցիդ անելով» չէ: Շանտաժ-ով մի զբաղվէք, անյարմար է…
Գրում էք.
«Հայաստանից դուրս ապրող «յեղափոխականների» մի բանակ է ձեւաւորուել, որն արդէն Ստոկհոլմից կարող է սովորեցնել, թէ ինչ պէտք է անել…»
Դասախօսութիւն ՀՊՃՀ- ում
Այստեղ դուք մասամբ ճիշդ էք: Լինելով Սթոքհոլմի Արքայական Տեխնոլոգիական Ինստիտուտի (The Royal Institute of Technology) դասախօս, յեղափոխութիւն եմ արել եւ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում (ՀՊՃՀ) միջհամալսարանական համագործակցութեամբ հիմնադրել եմ ժամանակակից բարձր տեխնոլոգիա-ներով յագեցած՝ էլեկտրաբանեցումների կոմպիւտերային աւտոմատ կարգաւորման լաբորատորիա, որտեղ ամէն օր տասնեակ ուսանողներ եւ արդիւնաբերութեան մասնագէտներ օգտւում են, եւ ես ամէն տարի, երկու անգամ, լինում եմ այնտեղ դասախօսութիւններ կատարելու եւ իմ դասախօս կոլեգիա-ներին փոխանցելու այն նորը, որ ունեմ Սթոքհոլմի The Royal Institute of Technology –ի համալսարանում: Կատարելով լուրջ յեղափոխութիւն, պարգեւատրուել եմ ՀՊՃՀ –ի ոսկէ մեդալով և «սփիւռքահայ լաւագոյն շրջանաւարտ»ի պատուոգրով:
Պրն. Սաֆարեան, ես Ձեզ սովորեցնելու բան չունեմ, եւ հայրենիքն էլ Ձերն է… Մենք «Հայաստանից դուրս ապրողներ» ենք… Խնդրում եմ չակերտները բացես, ես վաստակաւոր յեղափոխական եմ, Իրանի շահի ռեժիմ-ի դէմ պայքարել եմ, եւ 17 տարի ազատ աքսորում եմ գտնուել, պայքարել եմ մինչեւ «չարի վերջը», մինչեւ շահի բռնակալ ռեժիմ-ի տապալումը: Հպարտ եմ, որ յեղափոխական եմ եւ մասնակցում եմ միջազգային բոլոր պրոգրեսիվ քաղաքակիրթ շարժումներին: Համոզուած եմ, ամէնուր, այդ թւում իմ հայրենիքում՝ Հայաստանում, մարդը, քաղաքացին հզօր և որոշիչ ոյժ է: Թող անճար, աջ լիբերալ կուսակցութիւնների ղեկավարները խեղճութիւնը իրենց մեջ փնտռեն: Ուշադիր եղէք Ձեր արաբական համեմատութիւնների մէջ: Կրկնում եմ, օրերը ծանր են… Թող հողը թեթեւ լինի Վահէ Աւետեանի գերեզմանի վրայ:
Դոկտ. Արամայիս Միրզախանեան, Սթոքհոլմ









































