Նախատեսվում է Թուրքիայի Դերվեկ քաղաքի փողոցներից մեկը կոչել Մեսութ Օզիլի անունով: Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ Դերվեկ քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել փողոցներից մեկը կոչել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի անունով:
Հիշեցնենք, որ Օզիլը թուրք է, սակայն ծնվել է Գերմանիայում և ունի Գերմանիայի քաղաքացիություն, ինչպես նաև հանդես է գալիս հենց Գերմանիայի ազգային հավաքականում:
«Մեսութը մեր որդին է: Մեր նախաձեռնությունն ուղղակի մի բան է, որն ուզում ենք անել նրա համար: Մենք շատ ենք ուզում, որ մեր քաղաքի փողոցներից մեկը կոչվի հենց նրա անունով»,- ասել է Դերվեկի քաղաքապետ Մուսթաֆա Սեմերջին:








































