Իսրայելում ավելի քան 30 ինտերնետ- օգտատերեր ձերբկալվել են մանակապղծության կասակածանքով:
Ձերբակալություններն իրականացվել են այն բանից հետո, երբ բոլոր կասկածյալները համացանցով կապվել են ոստիկանության կին-սպայի հետ, որը հորինված կեղծանվամբ մտնում էր չաթ՝ խոսելով 12-ամյա դեռահասի անունից: Այն բանից հետո, երբ գաղտնի գործակալը նրանց իրական հանդիպման ժամ է նշանակել, նրանք ձերբակալվել են:
Ինչպես հաղորդում է MIGnews գործակալությունը, Ոստիկանության կենտրոնական շրջանի հրամանատար գեներալ Բենցի Սանը հայտարարել է, որ այդ գործողությունն անցկացվել է երեխաների դեմ իրական հանցագործությունը կանխելու համար:
Գործակալության հաղորդմամբ՝ մանկապիղծների մեջ եղել են գործարարներ, պետծառայողներ, ՑԱԽԱԼ-ի էլիտար ստորաբաժանումների ծառայողներ, ինչպես նաև անվտանգության ուժերի աշխատակից, նախկին ոստիկան և այլն: Ձերբակալվածների տարիքը տատանվում է 20-57-ի սահմաններում:







































