Սիրիայի սահմանապահներն այս գիշեր կանխել են Հորդանանի կողմից հակակառավարական զինված խմբավորումների մուտքը, հաղորդում է պետական Sana գործակալությունը:
Սիրիայի կառավարության աղբյուրի տվյալներով՝ զինյալները փորձել են անցնել սահմանը Դարա մարզի Թել Շիհաբ բնակավայրից: Մարտի ընթացքում սպանվել և վիրավորվել է մի քանի տասնյակ զինյալ, սահմանապահների շրջանում զոհերի մասին չի հաղորդվում:
Գործակալությունը նշում է, որ անցյալ երկուշաբթի զինյալները Սիրիա ներթափանցելու փորձ են կատարել Լիբանանի կողմից՝ Հոմս մարզի շրջանում, որը նույնպես հաջողությամբ չի ավարտվել:
Հիշեցնենք, որ այս օրերին կատաղի մարտեր են ընթանում երկրի տնտեսական մայրաքաղաք Հալեպում: Կառավարական զորքերը ավիացիայի և տանկերի ուղեկցությամբ փորձում են ապստամբներից մաքրել քաղաքի թաղամասերը:








































