2012-ի հունիսին Twitter միկրոբլոգերի ծառայությունից օգտվողների թիվն անցել է կես միլիարդից: Նման տվյալներ իր հետազոտությունում այսօր ներկայացրել է Semiocast ընկերությունը:
Ընկերության տվալներվով՝ 141,8 մլն օգտատերեր գտնվում են ԱՄՆ-ում: Այդ ցուցանիշը կազմում է ցանցի բաժանորդների 27,4 տոկոսը և 1,6 տոկոսով պակաս է Semiocast-ի հունվարյան հետազոտության տվյալների համեմատ: Ռուսաստանը վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը՝ 10 միլիոն օգտատերերով: Ցանցում ռուսներն ավելի շատ են, քան Գերմանիայի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի բնակիչները:
Ամենից շատ «թուիթ անող» քաղաքը Ջակարտան է (Ինդոնեզիան վարկանիշում զբաղեցնում է 5րդ տեղը): Նրան հաջորդում են Տոկիոն և Լոնդոնը: Թոփ քսանյակում ռուսական քաղաքներ չկան:
Semiocast-ն ուսումնասիրել է մինչ հուլիսի 1-ը բացված ընդհանուր առմամբ 517 պրոֆիլներ և հունիսին հրապարակաված 1,058 մլրդ թուիթներ: Հետազոտությունում նշվում է, որ GPS-կոորդինատները նշված են եղել թուիթներից 0,77 տոկոսի մոտ միայն:
Twitter –ի ներկայացուցիչները չեն բացահայտում գրանցված օգտատերերի թվաքանակը: 2012-ի մարտին ծառայությունը հաշվել է 140 միլիոն ակտիվ օգտատեր:Հունիսին Twitter-ի ղեկավար Դիկ Կոստոլոն հաղորդել է, որ ծառայությունում օրական 400 միլիոն թուիթ է հրապարակվում:









































