Saturday, 27 06 2026
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում

15 տարեկան աղջնակը հղիացել է խորթ հորից. երեխայի հայրը լքել է Հայաստանը

Hetq.am-ը գրում է. «Գեղեցկադեմ ու բարետես արտաքինով աղջնակին հանդիպեցինք Լայթհաուս հիմնադրամում: Մի քանի օրից կդառնա 15 տարեկան, իսկ մեկ ամսից` կմայրանա:
«Ոչ աղջիկ է, ոչ կին»,-ասաց հոգեբան Լիանա Սարգսյանը, ով արդեն 1,5 ամիս է՝ աշխատում է մայրանալ պատրաստվող անչափահասի հետ:

Երեխային սեռական բռնության է ենթարկել նրա խորթ հայրը`երևանցի Անդրանիկը: Իսկ երբ իմացել է, որ աղջիկը հղի է, լքել է երկիրը: Չնայած՝ լքելն այս դեպքում հարաբերական է ասված, որովհետև նրա`Հայաստանից դուրս գալու մասին կինն ու խորթ աղջիկը ոչ միայն իմացել ու խրախուսել են, այլև ճանապարհից առաջ մի լավ կերուխում են կազմակերպել:

Անչափահասին սեռական բռնության ենթարկելու փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ, ապա տեղափոխվել Աբովյանի բաժին: Նախաքննության շահերից ելնելով՝ քննիչ Արթուր Մարուքյանը, որի վարույթում է գործը, մանրամասներ չհրապարակեց, անգամ չասաց թե քանի և որ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել: Տեղեկացրեց միայն, որ Անդրանիկի նկատմամբ հետախուզում է հայտարարվելու:

Բռնության ենթարկված կանանց ապաստարան աղջիկը եկել է հունիսի 22-ին`մոր ուղեկցությամբ: Միջնորդել է ՍՈՍ մանկական գյուղի աշխատակիցներից մեկը, որի շահառուներն են աղջնակի երկու կրտսեր եղբայրները: Ինքն էլ Հույսի ավանի շահառուներից է, բայց ապրել է ոչ թե ավանում, այլ տանը: Ութերորդ դասարանն էլ մի կերպ է ավարտել, որովհետև հղիության նշաններն սկսել էին ի հայտ գալ:

Ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, գոյատևում`նպաստի ու տատիկի թոշակի հաշվին: Երբ հայտնվել է նրանց նյութական խնդիրները հօգալու պատրաստակամություն ստանձնած օտար տղամարդը, ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում ևտատը, սիրով ընդունել են նրան: Այնքան են սիրել, որ կարճ ժամանակ անց օտար երեխաները նրան որպես հայր են ճանաչել:

Երթուղայինի վարորդ Անդրանիկը, սակայն, ի չարս է օգտագործել իր նոր ընտանիքի սերն ու վստահությունը և սկսել է սիրահետել երկրորդ կնոջ անչափահաս աղջկան: «Ինձ ձեռ-մեռ էր քցում, ասում էր, որ սիրում ա ու մամայիս հետ ամուսնացել ա ինձ հասնելու համար»,-պատմում էր մանկահասակ կինը:

Հետո սկսել է երեխային վախեցնել, նույնիսկ մի քանի անգամ ձեռք է բարձրացրել վրան ու պարտադրել, որ կենակցի հետը: Աղջիկը երկար դիմադրել չի կարողացել ու մի օր էլ հանձնվել է:
Ասում է` թեև մոր հետ ընկերուհիների պես են, բայց կատարվածի մասին բավականին ուշ է նրան հայտնել`ցավ չպատճառելու համար: «Էն ժամանակ, երբ խորթ հայրս ինձ անպարկեշտ առաջարկություններ էր անում, փորձեցի մամայիս «նամյոկով» հասկացնել, բայց լուրջ չընդունեց: Իսկ երբ ճնշումներն ավելի հաճախակի դարձան, մայրս հասկացավ ու նրան տնից դուրս վռնդեց»:

Մայր ու աղջիկ, սակայն, կարճ ժամանակ անց ներել են օտար տղամարդուն և վերջինիս հարազատ աղջկա խնդրանքով կրկին ետ ընդունել: «Իրա աղջիկն ասում էր`պապաս մեղք ա, ապրելու տեղ չունի, ինքը լավ մարդ ա, հետ ընդունեք ու կտեսնեք, որ կփոխվի: Մենք էլ հավատացինք ու ներս ընդունեցինք: Ի՞նչ իմանայիք, որ ըսենց կվերջանար,-պատմում էր անչափահաս կինը`չզգալով, թե ինչպես է ձեռքն ակամա բռունցքվում,- եթե գա կանգնի դեմս`կսպանեմ»: Սա ասաց`հայացքը մի կետի հառած: Նրա խոսքով`խորթ հայրը մոր ննջասենյակում երբեք չի քնել: «Գործից հոգնած գալիս էր ու շորերով պառկում դիվանուն`հեռուստացույց նայում ու քնում: Ինչքան էլ փորձում էինք սենյակ տանել`չէր գնում»:

Լայթհաուս գալու առաջին իսկ օրվանից աղջիկը հակված է եղել արհեստական վիժեցմամբ դադարեցնել անժամանակ ու անցանկալի հղիությունը: Բայց դա ոչ այնքան իր, որքան մոր ու մորաքրոջ որոշումն է եղել: «Հիմա էլ`հղիության ութերորդ ամսում, մայրը, «գործ անող» է ման գալիս, որ ազատվեն երեխայից: Երբ ասացի, որ իր արարքի մեջ հանցակազմ կա և կդիմեմ ոստիկանությանը` հանգստացավ»,-ասաց Լայթհաուսի ամերիկաբնակ հովանավոր Սեդա Ղազարյանը:

Հոգեբանական երկարատև զրույցները աղջկան ետ են պահել այդ որոշումից: «Հիմա ավելի հանգիստ է, ավելի լավ տրամադրությամբ, քան գալու առաջին օրերին: Այն ժամանակ մտածում էր, որ կանի այնպես, ինչպես կասի մայրը, բայց հիմա, պատրաստ է նույնիսկ պահել երեխային, եթե ապրելու տեղ և օգնող ունենա: Չնայած` հանձնելու է մանկատուն»,- ասաց հոգեբան Լիանա Սարգսյանը:

Մանկատուն բառից մայրանալ պատրաստվող երեխայի աչքերը լցվեցին: «Սկզբում մտածում էի, որ եթե իմ կողքին չի մեծանալու, ավելի լավ է չծնվի: Բայց հետո հասկացա, որ պետք է ծնվի, թեկուզ ինձանից հեռու`մանկատանը: Ամեն օր կգնամ, կտեսնեմ, կապս չեմ կտրի, որ չսառեմ»:

Իր ասելով`երեխային այնտեղ երկար չի թողի, ետ կվերցնի հենց որ չափահաս դառնա, աշխատանք գտնի ու տուն վարձակալի: Իսկ Լայթհաուս է եկել հարևաններից ու բարեկամներից թաքնվելու համար: Կծծնդաբերի, երեխային կհանձնի ու կգնա տուն, այնպես, ասես ոչինչ էլ չի եղել: Իսկ հարևաններին ու ծանոթ-բարեկամներին արդեն ասել են, իբր մի քանի ամսով ճամբարում է` ասաց Լայթհաուսի հիմնադիր տնօրեն Նաիրա Մուրադյանը:

Հ.Գ. Աղջկա հարազատ հայրը, որ ավելի քան երկու տարի է`բաժանված է ընտանիքից, կատարվածի մասին ոչինչ չգիտի: «Հենց իմանա, կսպանի` ինձ էլ, իրան էլ»,-ասաց մայրության շեմին կանգնած երեխան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում