Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչները Թուրքիայում մասնակցելու են ուսումնական դասընթացների: Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
«Կոմանդոսային» դասընթացներն անցկացվելու են օգոստոսի 13-17-ը Թուրքիայի հարավարևմտյան հատվածում ընկած զինված ուժերի Էգիրդիր կենտրոնում: Իսկ օգոստոսի 27-ից մինչև նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցի զինծառայողները մասնակցելու են «Կոմանդոսային բազային դասընթացներին»: Դասընթացներն անցկացվում են թուրք-ադրբեջանական երկկողմանի համագործակցության պլանի շրջանակներում:








































