Sunday, 28 06 2026
16:15
ԱՄՆ ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են. Իրանի ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն

Սերբիայի վարչապետը ճապոնացի ճանապարհորդին է վերադարձրել գողացված հեծանիվը

Սերբիայի վարչապետ ու ՆԳ գերատեսչության ղեկավար Իվիցա Դաչիչն անձամբ է վերադարձրել աշխարհի շուրջ միայնակ ճանապարհորդող ճապոնացի Ռյու Ասաջինի` հուլիսի կեսերին Բելգրադում կորցրած հեծանիվը: Այս մասին հաղորդում է սերբական կառավարության մամլո ծառայությունը:

Ասաջինը առանց փոխադրամիջոցի մնացել էր այն ժամանակ, երբ Բելգրադի խոշոր առևտրի կենտրոններից մեկի կայանտեղում հեծանիվն ամրացրել էր հակաառևանգման լարով ու հեռացել:
«Սա խայտառակություն է մեր երկրի համար: Ասաջինը հեծանիվով անցել է ողջ Աֆրիկան և Եվրոպայի 11 երկիր, բայց առանց հեծանիվ է մնացել հենց մեր մայրաքաղաքում: Սերբիայի քաղաքացիների անունից հայցում եմ Ասաջինի ներողամտությունը և բարի ճանապարհ ցանկանում նրան դեպի Տոկիո: Հոսով եմ, որ մեր երկրի հետ կապված կունենա ոչ միայն վատ, այլ նաև լավ հիշողություններ»,- հայտարարել է Դաչիչը Բելգրադում կայացած միջոցառման ժամանակ:

Ճանապարհորդը շնորհակալություն է հայտնել Սերբիայի վարչապետին` ասելով, որ չնայած այդ պատահարին, նա բարեկամաբար է տրամադրված սերբ ժողովրդի հանդեպ: Ասաջին ավելացրել է նաև, որ ինչ-որ աֆրիկական երկրում գողացել էին իր կոշիկները, իսկ Նիկարագուայում նա զրկվել էր լուսանկարչական ապարատից: Ի պատասխան` Դաչիչը նշել է, որ միայն Սերբիայում են նրան վերադարձրել գողոնը:

Ոստիկանները հայտնաբերել էին չարագործին այն բանից հետո, երբ ուսումնասիրել էին և ԶԼՄ-ներում տպագրել առևտրի տան վերահսկող տեսախցիկների արձանագրած կադրերը: Պարզվել է, որ առևանգողը մի երիտասարդ էր, որը բնակվում է Բելգրադի ծայրամասերից մեկում և նախկինում իրականացրել է 10 գողություն, ունի 2 դատվածություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում