Իռլանդական Ժամանակակից արվեստի թանգարանը օգոստոսի 10-ին կներկայացնի ռեժիսոր Նիլ Ջորդանի ինստալացիան, որ հիմնված է նրա «Ես չեմ» ֆիլմի վրա` նկարահանված Սեմուել Բեքքետի համանուն պիեսի վրա:
ինչպես գրում է The ArtDaily-ն, IMMA-ի ժամանակավոր ցուցադրության հարթակում կտեղադրվի 6 էկրան, որոնց վրա կցուցադրվի ֆիլմ:
Բեքքետի պիեսը գրվել է 1972 թվականի մարտին և նույն թվականին է բեմականացվել է: Բեքքետի պիեսում երկու հերոս կա`կին, որը մենախոսում է իր կյանքի մասին և նրան լսողը: Ըստ հեղինակի գաղափարի՝ ամբողջ բեմը պետք է մութ լինի, իսկ լույսն ուղղված լինի կնոջ միայն բերանին:
Ջորդանի ֆիլմում, որը պիեսի շարունակությունն է , կա միայն մեկ հերոս`մի կին, ում դերը խաղում է Ջուլիանա Մուրը: Կադրում միայն դերասանուհու շուրթերն են, որը կարդում է տեքստը: Ֆիլմը տևում է 13 րոպե:








































