Ֆրանսիական կինեմատոգրաֆիստ Կրիս Մարկերը մահացել է կիրակի օրը 91 տարեկան հասակում: Այս մասին հաղորդել է Associated Press-ը: Մարկերի ամենահայտնի աշխատանքը “La Jetee” կարճամետրաժ ֆիլմն է, որը թողարկվել է 1962 թվականին: Այդ 28-րոպեանոց սև-սպիտակ ֆանտաստիկ ֆիլմը նվիրված է ժամանակի մեջ ճանապարհորդությանը: Ֆիլմն ամբողջությամբ բաղկացած է ստատիկ կադրերից:
“La Jetee” ֆիլմը հիմք դարձավ ամերիկյան “TWELVE MONKEYS” լիամետրաժ ֆիլմի համար: Universal ընկերությունը Մարկերի ֆիլմի լիամետրաժ ռեմեյքը թողարկելու իրավունք էր ստացել: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Բրյուս Ուիլիսը, Մենդլին Սթոուն և Բրեդ Փիթը: Ռեժիսոր Թերրի Գիլլիամի ֆիլմն էկրան բարձրացավ 1995 թվականին:
Կրիս Մարկերը մինչև 2000-ական թվականները շարունակում էր նկարահանել:








































