Այսօր Եվրոխորհրդարանը ժամը 14:00-ին պետք է քննարկի մի օրինագիծ, որը կոչվում է «Ռուսաստանում օրենքի գերակայության մասին»: Փաստաթղթի նախագծում ասվում է, որ Եվրախորհրդարանը խիստ մտահոգված է քաղաքականապես մոտիվացված դատարաններով, անարդար քննությամբ և Ռուսաստանում կատարված լրջագույն հանցագործությունների քննության անկարողությամբ, այնպիսի հանցագործությունների, ինչպիսիք են սպանությունները, վախեցնելու փորձերը կամ բռնության այլ տեսակները:
Բանաձևն օրակարգ է մտցրել Եվրախորհրդարանի «Կանաչների» խմբակցությունը: Այս մասին գրում է RBC-ն: Իսկ պատճառ է հանդիսացել Hermitage Capital ընկերության իրավաբանի սպանությունը բանտում, որից հետո «Կանաչների» ֆրակցիայի կողմից առաջարկվել և խորհրդարանի կողմից ընդունվել է ռուսաստանյան մի շարք չինովնիկների դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը:
Այս օրինագծի դեմ խորհրդարանականներն էլ քիչ չեն: Դրա ընդունումն, անշուշտ, լուրջ հակասություններ կառաջացնի Եվրոպայի և Ռուսաստանի միջև, և լարվածության նոր ալիք կբարձրանա:










































