Իլինոյիսի առնվազն 7 բանտում անցած շաբաթ անվտանգության աշխատակիցները և անձնակազմի մյուս անդամները ենթարկվել են խուզարկության: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ուղղիչ հաստատությունների աշխատակիցները գտնում են, որ նման միջոցները բանտի ադմինիստրացիայի պատասխանն է ընդդեմ աշխատանքի վատ պայմանների վերաբերյալ իրենց բողոքեների: Արհմիությունում, որի անդամ են անվտանգության աշխատակիցները, սովորաբար նման ստուգումներ հազվադեպ են լինում:
Նահանգի պատժի դեպարտամենտում վստահեցնում են, որ անվտանգության աշխատակիցների խուզարկությունները անվտանգության սովորական միջոց են և վերջին շրջանում չէին իրականացվել: Պաշտոնապես նման խուզարկությունները թույլատրվում են և կարող են անցկացվել ցանկացած ժամանակ (բանտերի ադմինիստրացիան վախենում է, որ անձնակազմը կարող է դատապարտվածներին փոխանցել անթույլատրելի առարկաներ`բջջային հեռախոսներից մինչև զենք):
Ինչպես նշում է գործակալությունը, խուզարկումները սկսվել են հուլիսի 23-ին՝ ընդամենը մի քանի օր անց այն բանից, երբ ուղղիչ հաստատությունների աշխատակիցները հրապարակայնորեն բողոքել էին աշխատանքի պայմանների դեմ: Մասնավորապես նրանք պատմել են, որ բանտերը լիքն են, իսկ անձնակազմը բավարար չէ:








































