Ավստրալիայի մայրաքաղաքում Սիրիայի դեսպանատունը դադարեցրել է իր աշխատանքները: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիական դիվանագիտական աղբյուրները:
Մայիսի կեսերին Ավստրալիայի կառավարությունը հայտարարել էր, որ երկրից արտաքսում է Սիրիայի գործերի հավատարմատար Ջաուդաթ Ալիին և ևս մեկ դիվանագետի:
Հիշեցնենք, օրերս Դամասկոսում իրենց դեսպանատունը փակել և հայրենիք են վերադադձել Հունաստանի և Լեհաստանի դեսպանատան աշխատակիցները:









































