Շվեյցարական Koller աճուրդի տունը վաճառքի է հանում Ֆրանսիսկո Գոյայի բիբլիական սյուժեով «Լոտը և նրա դուստրերը» նկարը: Այս մասին հայտնում է ArtDaily-ն: Կտավը վաճառքում կինի սեպտեմբերի 21-ին՝ Ցյուրիխում կայանալիք «Հին վարպետների արվեստը» վաճառքին:
Շուրջ 80 տարի նկարը գտնվել է հավաքորդի ընտանիքում, որն այն գնել է 1920-ականներին: Մինչ այդ արվեստի գործը պահվել է Բիլբաոյում՝ մասնավոր հավաքածուում: Վերջին 8 տարիներին նկարը չի ճանաչվել և համարվել է կորած, սակայն հավաքածուի վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նկարը Գոյայի վրձնին է պատկանում:
«Լոտը և նրա դուստրերը» նկարը թվագրվում է 1770-ականների երկրորդ կեսին: Այդ տարիներին նկարիչն աշխատել է Իսպանիայում, 1771 թվականին Իտալիայում ճանապարհորդությունից հետո նա վերադարձել է Սարագոսա, իսկ 1773-ին տեղափոխվել Մադրիդ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նկարը, որը գնահատվում է 614-818 հազար դոլար, կլինի վաճառքի թոփ լոտը:Աճուրդի տան ներկայացուցիչները նշում են, որ Գոյայի նկարի հայտնվելը շուկայում իրարադարձություն է, քանի որ վերջին 20 տարիներին վաճառքում եղել են իսպանացի վարպետի 10 աշխատանքներ: Նկարը Գոյայի ստեղծագործության վաղ շրջանի աշխատանք է:








































