Կոլորադոյի համալսարանի ասպիրանտըʽ Ջոյմս Հոլմսը, որը սպանել էր 12 ու վիրավորել 58 մարդու Ավրորա կինոթատրոնում (Կոլորադո նահանգ), կարող էր զրկվել բնակարանից: Այս մասին հաղորդուոմ է Reuters-ը:
Ինչպես հայտնի է դարձել, այն բնակելի համալիրում, որտեղ բանակվում էր Հոլսմը, կարող էին բնակվել միայն ուսանողներ ու համալսարանի աշախատակցիներ:
Քանի որ նա հունիսին փաստաթղթեր էր ներկայացրել ասպիրանտուրայից հեռանալու համար, ապա ավտոմատ կերպով զրկվել էր բնակարանից:
Վարկածն այն մասին է, որ Հոլսմը իրեն բնակարան է որոնել, ինչը հաստատել է այդ շրջանում ապրած մի քանի մարդ:
9 օրում, մինչ հուլիսի 20-ը` հանդիսատեսի ն կինոթատրոնում գնադակահարելը, նա իր փողոցում հարցուփորձ է արել մարդկանց` չգիտե՞ն արդյոք վարձով բնակարանների տեղ:
ՄԻ քանիսին երիտասարդը պատմել է, որ շուտով տեղափոխվում է:
Հիշեցնենք, որ 24-ամյա Հոլմսը նռնակապատել էր բնակարանը 30 ինքնաշեն պայթուցիկներով: Ոստիկանությունը տարհանել էր շենքի բնակիչներին ու ականազերծել բնակարանը:
Եթե պայթուցիկ սարքերը գործի դրվեին, ապա բնակելի համալիրն ամբողջությամբ կոչնչացվեր:









































