Հնդկաստանի հարավ-արևելքում ուղևորատար գնացքում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասնել է 47-ի: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով տեղական իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվում էր 25 զոհվածների ու 22 տուժածների մասին:
Դեպքը պատահել է Նելլոր քաղաքում վաղ առավոտյան: Հերթապահը կրակ էր նկատել ուղևորվող երկաթուղային գնացքի վագոններից մեկում, ինչից հետո այն կամգնեցվել էր:
Ոստիկանության ենթադրությունների համաձայն` գնացքում հրդեհի առաջացման պատճառ կարող էր լինել էլեկտարալարերում կարճ միացումը:









































