Լոնդոնում կորցրել են Wembley մարզադաշտի բանալիները, որտեղ պետք է անցկացվեն Օլիմպիական խաղերի ֆուտբոլի 9 հանդիպումներ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, բանալիները հանձնվել են ոստիկանությանը՝ արենայի անվտանգությունն ապահովելու համար, իսկ դրանց գտնվելու վայրը այժմ հայտնի չէ:
Ենթադրվում է, որ բանալիները չեն գողացել, պարզապես աշխատակիցներից մեկը անփութորեն դրանք կորցրել է:
Բանալիների կրկնօրինակ պատրաստելու արժեքը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ դա կարժենա տասնյակ հազար դոլարներ:











































