Հուլիսի 30-ին, ժամը 02.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 3 շենքի 15-րդ բնակարանում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Կ. Ջաղալյանին պատկանող բնակարանում այրվել է հյուրասենյակի ջահը և 2 դուռ, միջանցքում՝ մանրահատակից 4,5 քմ հատված:









































