Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայում գրանցվել է թուրքական անվտանգության ուժերի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև հերթական բախումը:
Այս անգամ բախումը տեղի է ունեցել Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում: Բախման հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել է 10 զինծառայող:
Բացի այդ, Շըրնաքի նահանգի Սիլոփի շրջանում դեռևս չպարզված պատճառով շրջվել է մեկ զրահամեքենա, որի հետևանքով զոհվել են դրանում գտնված երկու զինծառայողները:









































