Monday, 08 06 2026
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան

Եթե ՊՆ-ն ահազանգ հետաքննող լիներ, թույլ չէր տա Գրիշա Խաչատուրովի և նրա ախպերության վերադարձը ԶՈւ

Եթե ՊՆ-ն ահազանգ հետաքննող լիներ, թույլ չէր տա Գրիշա Խաչատուրովի և նրա ախպերության վերադարձը ԶՈւ : «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը` անդրադառնալով բանակում տեղի ունեցող հոռի երևույթների ահազանգման արձագանքներին:

Ծովինար Նազարյանը մի դեպք հիշեց, երբ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության էջում դրվեց տեղեկություն բանակում` Ղարաբաղի զորամասերից մեկում կատարվող օրինախախտման մասին. «Մինչ ես հասցրեցի ջնջել այդ տեղեկության վերաբերյալ բոլոր գրառումներն իմ ֆեյսբուքյան էջից և իմ անունից այդ հրապարակել տեղեկությունը, որպեսզի սկզբնաղբյուրը չերևա, ահազանգողի եղբորը, ով զորամասից փոխանցել էր տեղեկությունը, 15 օրով մեկուսարան էին ուղարկել` պատճառաբանելով, որ հեռախոս պահելու համար է հայտնվել մեկուսարանում: Բայց հասկանալի էր, որ տղային պատժում են այդ տեղեկությունը զորամասից դուրս հանելու համար»: Ծովինար Նազարյանը հավելեց, որ այս մասնավոր դեպքը վկայում է զինծառայողների անպաշտպան լինելու մասին:

Ահազանգերի անարդյունավետության մեկ այլ ցուցիչ ևս ներկայացրեց «Բանակն իրականում» նախաձեռնության անդամը: Նա հիշեցրեց, որ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր «թեժ գիծ»` նախատեսված ահազանգերի համար, բայց ահազանգերի կեսը համարվել էր կեղծ, իսկ մնացածին ինչպիսի ընթացք էր տրվել` անհայտ է: «Շատ հնարավոր է` մինչև ահազանգի հետքերով տեղ են հասնում, հրամանատարը հասցրած է լինում փակել զինվորի բերանը կամ նույնիսկ իրենք` ստուգողները, որոնք գնում են զորամաս, փակում են բողոքողի բերանը:

Այսինքն` մենք երաշխիքներ չենք կարող ունենալ, որ ամեն ինչ նորմալ է: Եթե անգամ համարենք, որ մնացած ահազանգերին պատշաճ ընթացք է տրվել, 50 տոկոսը մնացել է անարձագանք, ահազանգի հեղինակներն էլ խոցելի դրության մեջ են հայտնվել: Բանակում բողոքների մեխանիզմը չի աշխատում: Բնական է, որ այս պարագայում մարդիկ գերադասում են անանուն մնալ»,- մեկնաբանեց Ծովինար Նազարյանը:

Խոսելով Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեային ուղղված երկու անանուն նամակների մասին` Ծ. Նազարյանն ասաց, որ հակված է հավատալու այդ տեղեկություններին և կարծում է, որ ՊՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի` ստուգելու տեղեկությունների իսկությունը, ոչ թե հայտարարի, թե իրենք չեն զբաղվում դրանով` ի սկզբանե հերքելով տեղեկությունը:

Ըստ Ծ. Նազարյանի` այս նախադեպերից ելնելով` ՊՆ-ում շատ լավ գիտեն, թե ինչքան վտանգավոր է տեղեկություն հաղորդել սեփական անվամբ, և դա նկատի ունենալով` պետք է փորձել հետաքննել նամակների բովանդակության իսկությունը, պարզել դրանք և տեղեկացնել: Նա նաև չբացառեց, որ այդ անանուն նամակները սադրանք են` Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեային վարկաբեկելու համար:

«Ես գտնում եմ, որ հրապարակելով այդ ինֆորմացիան և ցույց տալով, որ անանուն են դրանք` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակը իրեն պաշտպանում է: Եթե անգամ դրանք սադրանքներ են, միևնույն է` իրենց նպատակին չեն ծառայի: Այս երկու նամակները վեր հանեցին բողոքելու մեխանիզմի անկատարությունը»,- իր տեսակետը մանրամասնեց Ծովինար Նազարյանը` բնական համարելով այն, որ ՊՆ-ն պետք է խուսափեր Գրիշա Խաչատուրովի վերաբերյալ հարցը հետաքննելուց, որովհետև եթե հետաքննող լիներ, թույլ չէր տա Գրիշա Խաչատուրովի և նրա ախպերության վերադարձը ԶՈւ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում