Գերմանական քաղաքը հավակնում է լինել ամենահարուստ քաղաքն աշխարհում այն բանից հետո, երբ Բեռլինից պահանջել է 450 տարի առաջվա պարտքը:
Daily Mail-ը գրում է, որ 1562 թվականի մայիսի 8-ին Միթենվալդ քաղաքի բնակիչները պարտքով գումար են տվել Բեռլինին: Պարտքը այժմյան տարադրամով կազմում է 88 միլիոն եվրո: Նաև Բեռլինը պարտավորվում էր պարտքը վճարել հինգ տարվա ընթացքում` ներառյալ տարեկան 6 տոկոս տոկոսադրույքը:
Եթե հաշվի առնենք, որ այժմ Բեռլինը ստիպված է վճարել նաև 450 տարվա տոկոսադրույքը, ապա այդ գումարը հասնում է աստղաբաշխական թվերի: Այս պարտքի մասին կմոռանային, եթե տեղական արխիվներից մեկում աշխատող Վեռ Շմիդտը պարտքի համաձայնագիրը չհայտնաբերեր փոշոտ փաստաթղթերի մեջ:
Փաստաթղթերի հետ նաև եղել է 1893 թվականի մի թուղթ, որի մեջ քննարկվել է Բեռլինից պարտքը պահանջելու հարցը:









































